понедельник, 2 января 2012 г.

Արդյոք կա՞ն Աստվածաշնչում հակասություններ



Շատերը կարծում են,որ Աստվածաշունչն ինքն իրեն հակասում է:Կարդալով Հին Կտակարանը,ապա կարդալով  Նոր Կտակարանը,հանդիպում ես գաղափարների,արտահայտությունների,որոնք առաջին հայացքից հակասում են իրար:Սակայն դա միայն առաջին հայացքից:Քանի որ Աստվածաշունչն ամբողջական է,իր մեջ ներառելով,թե Հին Կտակարանը,թե Նոր Կտակարանը:
Գաղտնիք չէ,որ Հին Կտակարանը գրվել է մինչև Հիսուս Քրիստոսը,իսկ ահա Նոր Կտակարանը գրվել է Քրիստոսից հետո`իր մեջ ներառելով Քրիստոսի կյանքն ու գործունեությունը:Եվ ահա շատերը հենց այս երկու գրվածքներում զուգահեռներ անցկացնելով մտածում են,որ Աստվածաշնչում կան հակասություններ:Ասենք օրինակ Հին Կտակարանում ասվում է աչքի տեղ աչք,ատամի տեղ ատամ,իսկ ահա Նոր Կտակարանում Հիսուսն ասում է,եթե մի այտիդ ապտակեն,մյուսն էլ դեմ տուր:

Թվում է,թե Աստված մի տեղ ասում է թույլ չտաս,որ քեզ նեղացնեն,եթե մեկը աչքդ վնասի դու էլ գնա ու իր աչքը վնասիր,իսկ հետո հակառակն է ասում,թե աչքդ վնասեն չգնաս և նույնը չանես և դեռ մյուս աչքդ էլ դեմ կտաս:Իրականում առաջին հայացքից այս խոսքերն իրար հակասող են թվում,սակայն դա թվացիալ է:Նախ հիշենք,որ Աստված,երբ ստեղծեց մարդուն,վերջինս մինչև Մովսեսի միջոցով չստացավ Աստծուց տրված կյանքի և սրբության օրենքները,դատվում էր խղճով:Սակայն օրենքից հետո դատվում է օրենքով:Եվ ահա վերլուծենք այդ օրենքները:Դրանք են մի սպանիր,մի շնացիր,մի գողացիր և շատ ու շատ այլ օրենքներ,որոնցից մեկն էլ հենց այս ատամի տեղ ատամ,աչքի տեղ աչք օրենքն է տրվել Աստծո կողմից:Եթե փորձենք հասկանալ,թե ինչու Աստված որոշեց մարդուն ասել,որ հարկավոր է աչքի տեղ աչք և ատամի տեղ ատամ ստանալ և ոչ թե այլ բան,կենթադրենք,որ փաստորեն այդ ժամանակ,երբ ինչ որ մեկի աչքը վնասել են,վերջինս բարկանալով գնացել է ու երևի իրեն վնասողի ոչ միայն աչքն է վնասել,այլ ձեռքերն էլ կոտրել,դեմքն այլանդակել ու վերադարձել է:Աստված էլ տեսնելով այս ամենը ասել է ով մարդ,երբ աչքդ են վնասում մի գնա ու ձեռքերը կոտրի,դեմքն այլանդակի ու ետ արի,այլ գնա ու միայն աչքը վնասիր,եթե ատամդ են վնասել գնա միայն վնասողի ատամը վնասիր:Իսկ ահա Նոր կտակարանում Քրիստոսը,երբ ասում է այտիդ ապտակելուց մյուսն էլ դեմ տուր ոչ թե հակասում է վերը նշվածին,այլ Աստծո խոսքը,Նրա ուղերձն ավելի է խորացնում,ասելով,որ եթե մինչ այս մեկը աչքդ վնասել է ու դու էլ գնացել ես իր աչքն ես վնասել հիմա դա ել մի արա ու ներիր նրան:Այսինքն Քրիստոսն այս ասելով ոչ թե հակասեց Ինքն Իրեն,Աստծո խոսքին,այլ Նա ավելի խորացրեց այն օրենքները,այն արժեքները,որոնք տրվել էին Հայր Աստծո կողմից`դրանք համեմելով գերբնական սիրով:
Եվ ահա մեկ անգամ ևս տեսնում ենք,որ Աստվածաշնչում չկան հակասություններ և Քրիստոսն էլ եկավ ոչ թե օրենքը փոխելու այլ այն ավելի խորացնելու և կատարելու:
Եկեք կարդանք Աստվածաշունչը ոչ թե,որպես գեղարվեստական գիրք,ոչ թե որպես առասպելաբանություն,այլ որպես կենդանի Աստծո խոսքեր,որոնք ուղղված են մեզ,քանի որ այնտեղ ճշմարիտ և կենդանի խոսքեր են գրված:Եվ հարկավոր չէ այն կարդալ սխալ գտնելու համար,այլ եկեք կարդանք այն,որպեսզի ճանաչենք Ճշմարտությունն ու սրբության ուղին:
Փորձիր անգամ հենց հիմա անջատվել համացանցից և Աստվածաշունչ կարդալ:
Աստված ձեզ օրհնի…

Комментариев нет:

Отправить комментарий