среда, 4 января 2012 г.

Ինչպե՞ս պահել սրբությունը


Ինչպե՞ս պահել սրբությունը:Եթե այս հարցն ինչ որ մեկին հետաքրքրում է,ապա վերջինս աստվածավախ,սրբության ձգտող և վերջապես ամենակարևորը Աստծուն հավատացող անձնավորություն է:Իսկ եթե հավատում ենք Աստծուն,հետևաբար հավատում ենք,որ Նա ոչ միայն գոյություն ունի այլ նաև տեսնում է ամեն ինչ:Աստված ամեն վայրկյան տեսնում է մեզ,մեր գործերը:Տեսնում է նաև մեր սիրտն ու մեր մտքերը:Իսկ մեր ողջ քայլերն ու գործերը,ճիշտ և սխալ արարքները մինչև այդպիսին դառնալը պատկերվում են մեր մտքում և  մեր սրտում:Հարկավոր է հետևել մեր ցանկություններին,հետևել մեր մտքերին,քանի որ դրանք մեր ապագա քայլերն են,ապագա գործերը:Եվ եթե ցանկանում ենք սուրբ ապրել,հարկավոր է հենց մտքում հաղթահարել այն ինչ սխալ է:Հարկավոր է հենց մտքում հրաժարվել այն ցանկություններից,որոնց պատճառով հետագայում  կարող են խարխլվել և քանդվել հազարավոր կյանքեր:Պետք է հաղթենք ինքներս մեզ:
Եվ վերջապես,եթե հավատում ենք Աստծուն և հավատում,որ Նա ամեն ինչ տեսնում է,ապա հարց է ծագում,եթե մենք Էլ ամեն վայրկյան տեսնեինք Աստծուն ֆիզիկապես,ապա կապրեի՞նք այս կյանքն այնպես,ինչպես հիմա ենք ապրում:Արդյոք ամեն քայլը կանեի՞նք այնպես,ինչպես հիմա ենք անում:Ահա և սրբությունը պահելու լավագույն միջոցը:Ամեն վայրկյան,ամեն անգամ որևէ բան անելուց առաջ պատկերացրու,եթե Աստված հենց այդ պահին ֆիզիկապես կանգնած լիներ կողքիդ,և դու տեսնեիր Նրան,կխոսեի՞ր այնպես,ինչպես  պատրաստվում ես խոսել:Կանեի՞ր այն,ինչ պատրաստվում ես անել:
Ահա,թե ինչպես կարող ենք պահել մեր սրբությունը,չմոռանալով,որ այդ անում ենք մեր Տեր Աստծո հանդեպ ունեցած անսահման սիրուց դրդված:Իսկ Աստծո կամքը կատարելը և մեր անձի սրբությունը պահելը,Նրա հանդեպ ունեցած սիրո լավագույն դրսևորումն է:

Комментариев нет:

Отправить комментарий