вторник, 29 ноября 2011 г.

Հանցագործի փոխարեն սպանվել է մի անմեղ մարդ


Երկու զույգ եղբայրներ են լինում,իրար շատ նման:Մեկը բարի,հավատարիմ,սուրբ կյանքով ապրող մարդ,մյուսը գող,հանցագործ,խաբեբա:
Մի օր այս բարի եղբայրը տանը նստած է լինում,մյուս եղբայրը դուռը կոտրելով ներս է մտնում:Զենքը ձեռքին,արյունոտ վերնաշապիկով կանգնում է եղբոր դիմաց և ասում,որ մարդ է սպանել,իսկ ոստիկաններն ընկած են իր ետևից և ուրոր է կհասնեն տուն:
Եղբայրն ասում է հանցագործ եղբորը,որ հանի վերնաշապիկը:Ավազակ եղբայրը հանում է իր արյունոտ վերնաշապիկը և տալիս եղբորը:Վերջինս հագնում է այն,զենքը վերցնում եղբոր ձեռքից և այդ պահին ոստիկանները թակում են դուռը:Հանցագործ եղբորը թաքցնելուց հետո դուռը բացում է և հանձնվում ոստիկաններին եղբոր փոխարեն:Ոստիկաններն էլ անտեղյակ լինելով,որ  զույգ եղբայրն է տանում են բաժին.ապա դատարան:
Դատարանը վճռում է պատժել բերման ենթարկված այդ երիտասարդին մահապատժով:
Նրան գնդակահարում են:
Անմեղ եղբայրն արդեն չկա,իսկ հանցագործը կենդանի և ազատության մեջ:Սակայն վերջինիս խիղճը տանջում է հասկանալով,որ անմեղ եղբայրը սպանվել է իր փոխարեն:Գիտակցում է,որ մահացած եղբայրն ախր ընդհանրապես կապ չուներ սպանության,հանցագործության հետ:Նա անմեղ էր:
Խիղճն այնքան է տանջում,որ գնում է դատարան և դատավորին պատմում ողջ եղելությունը:Դատավորն էլ պատասխանում է ասելով,որ արդեն գնդակահարել են անմեղ եղբորը և ոչինչ հետ բերել չեն կարող:Եվ ասում է,որ սպանվածը մահից առաջ մի նամակ է թողել եղբորը:Հանցագործ եղբայրը վերցնում է նամակը և կարդում հետևյալը.

<<Գիտեմ,որ քեզ մեղավոր ես զգում:Գիտեմ,որ մտածում ես դու պետք է սպանվեիր իմ փոխարեն,որ ես անմեղ,սպանվել եմ քեզ համար:Սակայն ես չեմ փոշմանում,որ մահացել եմ քեզ համար,որովհետև դու հիմա կենդանի ես:Դու շարունակում ես ապրել իմ մահվան շնորհիվ,սակայն մի փոքրիկ խնդրանք ունեմ քեզ:Գնա տուն,բացիր պահարանը և այնտեղից վերցրու իմ նոր ճերմակ վերնաշապիկը:Հագիր այն և այդ պահից ապրիր այնպես ինչպես ես կապրեի:Ամեն քայլդ,ամեն արարքդ անելուց առաջ մտածիր,թէ ես կանեի այնպես ինչպես,որ դու ես պատրաստվում անել:Եվ արա այնպես ինչպես ես կանեի…>>

Սիրելիս մի գեղեցիկ օր էլ Հիսուս Քրիստոսն է քեզ համար մահացել,խաչվել,որ դու կյանք ունենաս:Եվ արժե ապրել այնպես ինչպես նա կապրեր:Արժե ամեն քայլն ու արարքը անելուց առաջ մտածել,թե արդյոք Նա կաներ այնպես ինչպես,որ դու ես պատրաստվում անել:Եվ արա այնպես ինչպես Նա կաներ…
Մտածիր այդ մասին…

понедельник, 28 ноября 2011 г.

Աշխարհը քո բարության կարիքն ունի ԿԱՄ Զարգացման հիմնահարցերը և դրա առավելագույնս դրականացման ճանապարհը


                                Աշխարհը քո բարության կարիքն ունի
                                                     ԿԱՄ    
Զարգացման հիմնահարցերը և դրա առավելագույնս դրականացման ճանապարհը

Մարդկության ողջ պատմության ընթացքում վերջինիս սպառնացել և շարունակում է սպառնալ մի երևույթ,որը մենք անվանում ենք զարգացում:Յուրօրինակ մի երևույթ առանց,որի անհնար է պատկերացնել մարդկային կյանքը:Երևույթ,որն իր հետքն է թողել և շարունակում է թողել տիեզերքի պատմության առաջին իսկ վայրկյանից մինչ այսօր:Եվ դժվար է պատկերացնել մարդուն և նրան շրջապատող աշխարհն առանց զարգացման:

Այս երևույթը գոյություն է ունեցել մեզանից առաջ,գոյություն ունի այսօր և գոյություն է ունենալու մեզանից հետո:Երևույթ,որն անվանել հավերժական չի լինի սխալ:Այն պահպանելու է իր գոյությունը և իր հավերժական խնդիրները:Պահպանելու է իր դրական և բացասական ազդեցությունները մարդկության պատմության մեջ:Կամա թե ակամա մենք բախվում ենք այս խնդրի հետ:

Մեծ սերունդները դժվարությամբ են համակերպվում իրենցից հետո եկող սերունդների ապրելակերպի ավելի զարգացած,ավելի հարմար,ավելի ճկուն մեթոդներին:Հաճախ անգամ չեն էլ համակերպվում,մտածելով,որ իրենցն ավելի հարմար էր,ավելի ճկուն,իրենք ավելի ճիշտ էին ապրում,իրենց շփման և աշխատանքի եղանակներն ավելի ճիշտ էին քան գալիք սերնդի նորամուծությունները:

Իհարկե ամեն բնագավառում էլ ոչ ոք հեշտությամբ չէ զիճում իր դիրքերը:Այս գործընթացը հաճախ կատարվում է պայքարի դաժան եղանակներովատերազմներով,հեղափոխություններով և շատ ու շատ այլ եղանակներով:
Սակայն,երբ մի բնագավառում զարգացում է տեղի ունենում,և հնին փոխարինման է շտապում նորը,անխուսափելի,սակայն անիմաստ է հնի մենամարտը նորի դեմ:

Անիմաստ է,քանի որ նորն ինքնին հնի կատարելագոևծումն է,իսկ այս դեպքում նորամուծությունը միանգամայն առավելության է արժանանում:Իհարկե հարկավոր է հարգել և արժանավույնը մատուցել նախնիներին և նրանց ձեռքբերումներին,որոնք հիմք են հանդիսանում մերօրյա նորամուծություններին:Ես դեմ չեմ այն տեսակետին,որ պատմությունը կրկնվում է,սակայն երևույթների տեսանկյունից իսկ ահա բուն առարկաների տեսանկյունից հարկավոր է գիտակցել,որ անցումը <<նորից>> դեպի <<հինը>>  գրեթե անհնար է:

Այդ պատճառով հարկավոր է լինել ճկուն նորամուծությունները սեփական գաղափարներին,նպատակներին առավելագույնս ծառայացնելու համար:
Մարդկության զարգացման պատմության մեջ տեղի են ունեցել մի շարք դարակազմիկ հայտնագործություններ,որոնցից է Մորզե Սեմյուել Ֆինլի Բրիզի 1837 թվականին հայտնագործած հեռահաղորդակցության ապարատը:Վերջինս մեծ նշանակություն ունեցավ հեռահաղորդակցության պատմության մեջ:

Հետագայում 1985 թվականին Ա.Ս. Պոպովի ռադիոյի և հայազգի գյուտարար Հովհաննես Ադամյանի հեռուստացույցի հայտնագործությունները կարծես մոռացրեցին էլ Մորզեի գլուխգործոցն և մարդկությանը ուղորդեցին դեպի զարգացման նոր փուլ:
Եվ ահա վերջապես մարդն առիթ ունեցավ առնչվելու մի նոր երևույթի հետ,որը մենք անվանում ենք համացանց:Վերջինս տեղեկատվական համակարգի ակտիվ զարգացման դեռևս լավագույն խթանն է:

Սակայն այն ևս զերծ մնալ չէր կարող դժգոհություններից համեմատություններից:Բայց գիտակցելով,որ 21-րդ դարի մարդն ու համացանցը իրարից արդեն կախում ունեն և համացանցի վերացումը մարդկության իրականությունից գրեթե անհնար է հարկավոր է   ոչ թէ դժգոհել կամ համեմատականներ անցկացնել,այլ դրանից ընձեռնված բոլոր հնարավորությունները  մաքսիմալ օգտագործել:Նույն տիպի խնդրի առաջ է կանգնել մարդը նաև վերը նշված մյուս և մի շարք այլ չնշված հայտնագործությունների դեպքում:

Եթե մեկը գիրք է գրում և մինչև համացանցի լայնածավալ տարածումն իր գրքերը կարդում էին շատերը և նա կարողանում էր իր խոսքը հասցնել ընթերցողին,իսկ այժմ    բողոքում է,որ ոչ ոք իր գրքերը չի կարդում,մարդը հեռացել է գրքից,տարվել համացանցով:Հարկավոր է ոչ թէ բողոքել կամ վատագույն դեպքում դադարել ստեղծագործելը,այլ հարկավոր է իր գրքերը դարձնել էլեկտրոնային և այն տարածել համացանցում:

Կարող եմ բերել նմանատիպ բազմաթիվ օրինակներ:Եվ այսպիսի մարդիկ,որոնք առաջին հայացքից զարգացման արդյունքում առաջացած երևույթները որակում են,որպես դժբախտություն հարկավոր է փորձեն  տեսնել այդ երևույթի հիմքերը:Եվ վերջիններս բացահայտելով կհասկանան,որ դա բնավ էլ դժբախտություն չէ այլ հնարավոր է դրանով գործն ավելի հեշտացնել:

Իհարկե մարդկության պատմության զարգացման ընթացքում առաջացող այս տիպի երևույթների հարցում հանգուցալուծումը ոչ միայն արդիական է այլ նաև հավերժ արդիական է:

Յուրաքանչյուր մեծ սերունդ իր ապրած աշխարհը կասկածանքով է կտակում իրենից հետո եկող երտասարդ սերնդին,կարծելով,որ իրենցից հետո աշխարհն իրոք որ կործանվում է:
Եվ իրոք հնարավոր է,որ կործանվում է:Այս եզրահանգումն անում եմ ոչ թէ որպես ապագա մեծ սերնդի ներկայացուցիչ,այլ այսօրվա տեղեկատվական համակարգի զարգացումների շնորհիվ առաջացած հնարավորությունների գիտակցման մակարդակից:Չարի ու բարու,դրականի և բացասականի հավերժական պայքարի մասին պատկերացումների տեսանկյունից:

Տեղեկատվական համակարգի զարգացումը ընձեռում է հնարավորություն հասարակությանն իր մեջ արթնացնելու կամ շատ անգամ ծնելու (հետագայում զարգացնելու) ինչպես շատ ու շատ  բացասական երևույթներ,այնպես էլ դրական երևույթներ:Սակայն այսօր ավելի հաճախ հանդիպում ենք առաջին դեպքը քան երկրորդը:

Այս հանգամանքը թույլ չի տալիս ենթադրելու,որ տեղեկատվական համակարգի զարգացումներն իրենց հետ բերեցին չարիք:

Հարկավոր է խնդիրն ուսումնասիրել հարցի մյուս կողմից,թե որքանով է օգտագործվել այն գործընթացը,որը պետք է խթան հանդիսանար հասարակության մեջ դրականն արթնացնելու,զարգացնելու համար:Եթե ոմն անհատներ կամ ոչ անհատներ կարողանում են պրոպականդել բացասականն ավելի լավ քան պրոպականդվում է դրականը,և եթե հետևյալ գործընթացն ունենում է չարիքային հետևանքներ,ապա սխալ կլինի դրանում մեղադրել տեղեկատվական համակարգում տեղի ունեցող զարգացման գործընթացին:Հարկավոր է խնդրի գլխավոր մեղավոր ճանաչել այն գործող կամ շատ անգամ մեզ համար գործող թվացող օղակներին,որոնց թերի գործունեության պատճառով հասարակությունը կանգնում է չարիքի առաջ:

Սակայն իհարկե չկիսելով այս կարծիքը  չեմ էլ բացառում,որ ինֆորմացիոն բազաների այսչափ հասանելիությունն էլ իր հերթին խթանում է բացասական երևույթների պրոպականդմանը:Սակայն ինչպես վերը նշեցի սխալ է մեղքը բարդել տեղեկատվական համակարգի զարգացման վրա:Այլ հարկավոր է գիտակցել,որ հասարակությունը և ընդհանրապես մարդը կործանվում է ոչ թէ այն պատճառով,որ զարգացման այս հսկա փուլը բացասական ինֆորմացիայի տարածմանը մեծապես նպաստում է,այլ այն պատճառով,որ դրականը տարածելու,չարը նսեմացնելու,բացասականը մերկացնելու համար ծավալվող աշխատանքներն ուղղակի թերի են:

Սակայն այս դեպքում էլ հարկավոր է չտարվել չարը նսեմացնելու մոլուցքով և հանուն դրա չգնալ ստոր քայլերի.դիմել խաբեության,փորձել հասնել բացասականի  <<մերկացմանը>>  ստի միջոցով:Այլապես բարին քարոզողը ոչնչով չի տարբերվի չարն ու բացասականը պրոպականդողիցանի որ կդառնա վերջինիս առաքելության թաքնված պտուղը:Սակայն ուշ,թէ շուտ ամեն թաքուն և գաղտնի բան իմացվում է: Ոչինչ գաղտնի չի մնում:

Եվ ահա գիտակցելով,որ չարը բարու բացակայությունն է և տեսնելով,թէ ինչքան չարիքով է լցված այս աշխարհը հասկանում եմ,որ այս աշխարհը բարության կարիք ունի:Եթե ամեն մեկս մեր հնարավորության սահմաններում,մեր աշխատանքի մեջ,անգամ օգտագործելով զարգացման ամեն փուլի հնարավորությունները,մեր դեպքում անգամ համացանցը, բարին քարոզենք և չլինենք լոկ քարոզիչներ այլ նաև վառ օրինակներ,կարող ենք արդարացնել ավագ սերնդի հույսերը և ընդհանրապես աշխարհե լցնելով բարությամբ տեղ չտանք չարին:

Կյանքը կարճ է,ժամանակը քիչ…

Ժամանակ մի կորցրու…

Աշխարհը քո բարության կարիքն ունի…

                                                                                        Հովհաննես  Սարգսյան