вторник, 31 января 2012 г.

2012 - ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ


Հետաքրքիր է շատերին մի հարց է տանջում,որ 2012 թվականին արդյոք լինելո՞ւ է աշխարհի վերջը,թե ոչ:Իրականում այո´ մի օր լինելու է աշխարհի այն վերջը,որը շատ-շատերին անհանգստացնում է:Սակայն համոզված եղեք,որ ներկայումս Երկրի վրա ապրող այս սերունդն ականատեսը չի լինի այդ երևույթի:Իհարկե ես,որպես քրիստոնեա և Աստվածաշնչի գրվածքները հեղինակություն ընդունող և դրանց հավատացող մարդ,դրանով չեմ փորձում ասել,թե երբ է լինելու աշխարհի վերջ,քանի որ խոսքն ասում է (Աստծո խոսքը`Աստվածաշունչը),որ ոչ ոք բացի Հայր Աստծուց չգիտի աշխարհի վերջի օրը:Սակայն Աստվածաշնչի հայտնության գգրքում գրված նշանները և մարգարեությունները կարդալով կարող եմ հաստատել,որ այն մեզնից բավականին հեռու է:Խոսքս վերջին օրերի մասին չէ,այլ աշխարհի վերջի:
Սակայն ինձ համար առավել կարևոր է մտածել այս աշխարհի մեկ այլ վերջի մասին,որն ուզենք,թե չուզենք,հավատանք,թե ոչ,միևնույն է սպառնում է յուրաքանչյուր մահկանացուի:Ամեն մեկիս կյանքում էլ գալու է այդ օրը,որը կլինի մեր անձնական «աշխարհի վերջը»:Եթե այսպես մոտենանք հարցին փաստորեն ստացվում է,որ բավականին էլ շատ «աշխարհի վերջեր» են լինելու 2012-ին:Չէի ցանկանա,խոսքս պեսիմիստորեն ընկալվեր,սակայն իրոք ոչ մեկս ապահովագրված չենք դրանից:Ոչ մեկս չգիտենք,թե երբ է այս աշխարհում մեր վերջին օրը:Հետաքրքիր է,որ մարդն իր բնույթով այնպիսին է,որ երբ մի բան է անում և գիտի,որ դա վերջին անգամ է անում,անում է այնպես,ինչպես երբեք չէր արել:Կամ երբ մարդ իմանա,որ այսօր իր վերջին օրն է,չի ապրի այնպես,ինչպես միշտ է ապրել:Ամեն հարցին չի մոտենա այնպես,ինչպես մինչև այդ է մոտեցել:Կփորձի ամեն ինչ անել  իր պատկերացրած իդեալականով:Եթե անգամ մինչ այդ ասած էլ լինի,որ այդպես ապրելն անհնար է,միևնույն է  այդ օրը նա ամեն ինչ կանի,որ այդպես ապրի:Փաստորեն ստացվում է այնպես,որ մենք ունենք պոտենցիալ իդեալական վարք ու ձևի,իդեալական գործելակերպի և իդեալական ապրելակերպի,սակայն չենք ապրում այդպես:Որովհետև մտածում ենք,որ դեռ կյանքն առջևում է,դեռ կհասցնենք այդպես ապրել:Ինչո՞ւ հիմա անտեղի նեղություն տանք մեր մարմնին,ինչու հիմահրաժարվենք այն հաճույքներից և ցանկություններից,որոնք այո´ լավ բան չեն,բայց դե հաճույք են պատճառում մեր մարմնին:Փաստորեն մեզ որոշ իմաստով կփրկի և կոգնի ձգտել իդեալական և ճիշտ ապրել այն,որ մտածենք,թե վերջին օրն ենք ապրում,կամ էլ վերջին տարին ենք ապրում:Այս դեպքում լավ է մատածենք,որ 2012-ը իրոք վերջին տարին է:Եվ հետո այդպես կմտածենք 2013-ի մասին:Եվ այդպես շարունակ:Գուցե ծիծաղելի է,սակայն լավ է այսպես ապրել,սակայն ճիշտ ապրել:
Եվ հիշեք,որ կյանքն իրոք շատ կարճ է:Չգիտես,թե երբ կլինի քո «աշխարհի վերջը»:

суббота, 28 января 2012 г.

Կոչումնարան

Ո՞րն է կյանքիս իմաստը:Ինչո՞ւ եմ եկել աշխարհ:Ո՞րն է իմ առաքելությունն այս մեծ աշխարհում:
Գիտե՞ք.կարծում եմ տարօրինակ է,երբ մարդ երբեք ինքն իրեն այս և նմանատիպ շատ այլ հարցեր չի տալիս:Սակայն նմանատիպ հարցերը սիրում են,երբ իրենց պատասխանում ես,որքան հնարավոր է վաղ և որքան հնարավոր է կոնկրետ:
Սակայն բոլորովին էլ պատահական չէ այս հարցերի գոյությունը մեր կյանքերում:Պատահական չէ,որ ամեն մարդ «դատապարտված է» անցնելու ինքնահաստատման այս որոշիչ փուլով:Մեկ ուրիշ հարց է կանցնես այն,թե ոչ,բայց որ կանգնում ես այդ փուլի հարցաշեմին`ակնհայտ է:
Իրականում պատահական չէ,որ մեկը երգել է սիրում,մյուսը վիճել,մեկը սիրում է նկարել,մյուսը փիլիսոփայել,մեկը սիրում է սովորեցնել,իսկ մյուսը սովորել:Եվ այսպես անվերջ:Պատահական չէ այս ամենը:Վերջինս փաստում է մի հանգամանք,որ յուրաքանչյուրս կանչված ենք այս Երկրում,որևէ գործի,որևէ առաքելության համար:Պատահական չէ,որ նախագահն իրեն բավարարված և ինքնահաստատված է զգում,երբ ստանձնում է այդ պաշտոնը:Իսկ նրա մամլո խոսնակը նույն բավարարվածության և ինքնահաստատվածության զգացումն է ունենում,երբ ստանձնում է իր պաշտոնը`բոլորովին էլ կարիք չունենալով նախագահ դառնալու,այդ զգացումն ունենալու համար:
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է այն,որ մեր ստեղծվելու առաջին իսկ վայրկյանից,մեզ հետ ստեղծվում է նաև մեր կոչումը:Որն հարկավոր է բացահայտել,ոչ թե հնարել և առավել ևս ստեղծել:Քանզի ինչո՞ւ փորձել ստեղծել այն ինչն արդեն ստեղծված է:Ինչո՞ւ հեծանիվ հորինել,երբ արդեն այն հորինվել է:
Հարկավոր է բացահայտել Արարչին,Ով ուշի ուշով հետևում և սպասում է այն օրվան,թե երբ ես Իրենից հարցնելու,թե որն է քո կոչումը:
Իրականում հարկավոր չէ Նրան փնտրել այստեղ:Ոչ էլ այստեղ կարող ես գտնել կոչումդ:Կա միայն մեկ կապի միջոց:Փակում ես աչքերդ և խնդրում ես Արարչից,Ով քեզ միշտ տեսնում է և միշտ լսում,որ հայտնի կոչումդ,որը  յուրացնելու միտումով ես ստեղծվել և ապրում հիմա:
Պատասխանը երբեք չի ուշանա:Սակայն վերջինս չես ստանա,ոչ փոստով,ոչ sms-ով,ոչ էլ գրավոր բացիկով:
Այլ,եթե օրինակ մի գործով ես զբաղված,կամ արդեն մի մասնագիտություն ունես,որը քո կոչումը չէ,ասենք օրինակ ճարտարապետ ես,բայց կոչված ես երգիչ-երգահան լինելու,մեկ էլ հանկարծ կսկսվեն ներսումդ երգեր հորինվել,կսկսես երգելը սիրել:Եվ այսպես կհասկանաս,թե ինչում ես կանչված,այսպես կստանաս Արարչին ուղղված հարցիդ պատասխանը:
Իհարկե վերոնշյալ օրինակս բավականին մասնավոր էր սակայն կարծում եմ կարողացա ասել այն ինչ ցանկանում էի:

Մի մոռացիր որ դու կանչված ես...Շտապիր ճանապարհներդ ուղղել դեպի կոչումդ...


пятница, 13 января 2012 г.

Ակնոց կրոնակուրացողների համար

Ազգս կուրանում է աչքիս առաջ:
Հայաստանը կարծես վերածվել է կրոնագիտաստանի:Ամեն երկրորդն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած մարդուն աղանդավորի պիտակ տալ:Սակայն Հայաստանի 90 տոկոսը համոզված եմ կդժվարանա սահմանել աղանդ տերմինը:Իսկ մնացած 10 տոկոսը դրանք կրոնագետներն են և նրանք` ում աղանդավոր են անվանում:Ստացվում է ով գիտի թե ինչ է աղանդը աղանդավոր է,կամ էլ կրոնագետ:
Վերջին շրջանում հոգևորականներից փոխարեն լսենք Աստծո խոսքը եվ դեպի փրկություն տանող ճանապարհը,լսում ենք զգույշ եղեք աղանդներից,քայքայիչ աղանդներ և այսպես անվերջ:Ավետարանի փոխարեն կարծես աղանդարան ենք լսում ամենուր:Արդեն ինձ մոտ տպավորություն է,որ ավետարանում Մարկոս 16.15-ում ոչ թե գրված է գնացեք բոլոր աշխարհք,ավետարանը քարոզեցեք,այլ գրված է գնացեք բոլոր աշխարհք,ԱՂԱՆԴԱՐԱՆԸ քարոզեցեք:Տեր թող սա չլինի դատ,այլ թող լինի ողբ այն կուրության,որի ականատեսն եմ ես:

Ինչ
է նշանակում,որ հայը,եթե Առաքելական եկեղեցու հետևորդ չէ հայ չէ,կամ ով է ասել,որ հայն անպայման պետք է Առաքելական լինի:Ես,որպես ՀՀ նվիրյալ զավակ շնորհակալ եմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց,որ դարեր շարունակ,երբ հայ ազգը ոչ անկախ ազգ է եղել և ի շնորիվ վերոնշյալիս մեր ազգը դարձել է միասնական,համախմբված:Սակայն այսօր մենք ապրում ենք անկախ Հայաստանում:Ժամանակն է,որ Առաքելական սուրբ եկեղեցին առաջնային համարի ոչ թե հայերին համախմբելու գործը,այլ հայ ազգին և մարդկությանը դեպի սրբությունը,դեպի փրկությունը և ամենակարևորը դեպի Աստված տանող ուղին առաջնորդելու գործը:Կրկնում եմ ոչ թե միայն հայերին ,այլ մարդկությանը:Ինչպես բոլոր Աստծո եկեղեցիների,այնպես էլ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կոչումը տարածվում է ոչ թե միայն հայերի,այլ ողջ մարդկության վրա:Աստված սիրելուց,ներելուց,օգնելուց մարդուն չի նայում տեսնի նա հայ է,հույն,թե վրացի:Աստված սիրում է բոլորին հավասար:
Հետաքրքիր է,որն է դրդապատճառը այն լրագրողի,որը հանդգնում է գրել մի եկեղեցու մասին սուտ և անհիմն հիմարություններ:Տեսնես մի օր կվերջանա այդ ստերի պահոցը,թե ոչ:Եթե այդքան մտահոգվում եք մարդկանց համար,մտածում եք,որ հանկարծ չշեղվեն Աստծո ճշմարիտ ուղղուց ինչու մի օր գոնե մեկ անգամ այդպես հրապարակավ չեք հորդորում մարդկանց սուրբ լինելու,աղոթք անելու,մեր Տեր Աստծո Հիսուս Քրիստոսի անունը փառավորելու համար:
Դելիտանտությունը,ապատեղեկատվությունը,ստախոս ու անամոթ հոդվածները եվ դրանց տակ բանից անտեղյակ մարդկանց թողած մեկնաբանություններն ինձ ափսոսանքի եվ մի տեսակ այնպիսի զգացողություն է առաջացնում,որ այդպիսի ընթերցողները կարծես ստացած ինֆորմացիան վերլուծելու կարողություն չունեն:Իրականում հնարավոր է այդ հոդվածների հեղինակներն էլ հենց այդպիսի ապատեղեկացվածներից են,որ ստացած ինֆորմացիան առանց վերլուծելու,առանց թաց ու չոր անելու տարածում են:
Կամ գրում են Կյանքի Խոսքն աղանդ է:Այս են անում,այն են անում:Մարդկանց հիպնոզի են ենթարկում:Միթե այդքան հեշտ է հազարավոր մարդկանց հիպնոզի ենթարկել:Կամ ել ասում են նվիրատվություն,տասանորդ են հավաքում:Նախ թե առաջինը և թե երկրորդը պարտադրական ՉԷ:Ընծան և տասանորդը կամայական է:Կուզես կընծայես չես ուզի չես ընծայի,կուզես կտաս տասանորդ,չես ուզի չես տա:Ես որպես Կյանքի Խոսք եկեղեցու անդամ հավաստիացնում եմ վերոնշյալի ճշմարտացի լինելը:Եվ ահա այս երկուսն էլ Աստծո կողմից հստակ սահմանվել են Աստվածաշնչում:Եթե կա մի Աստծո եկեղեցի,որտեղ չի պատմվում այս աստվածաշնչյան ճշմարտությունները,այդ եկեղեցին շեղվել է ճշմարիտ ուղղուց:
Եվ վերջապես ի սեր Աստծո խնդրում եմ ուշքի եկեք:Եկեղեցին որակում են աղանդ և ոչ աղանդ ըստ վերջինիս դոգմատիկական համոզմունքների:Եվ չեմ հիշում դեպք,որ մեկը դուրս գա և այդ կերպ ապացուցի,որ Կյանքի Խոսքն աղանդ է:Ինչպես Աստված մի գեղեցիկ օր սկսել է Ուղղափառ,Կաթոլիկ,Առաքելական և շատ ու շատ այլ եկեղեցիները,նույնպես մի գեղեցիկ օր սկսել է Կյանքի Խոսք եկեղեցին:
Եվ վերջապես բոլորն էլ մարդ են սկսած եկեղեցու սպասավորներից և այցելուներից,վերջացրած հոգևոր հայրերից և առաջնորդներից բոլորն էլ կարող են սխալվել:Մենք տեսնում ենք մարդկանց մեղքերը,բայց նրանց ապաշխարելը չենք տեսնում:Մեղքը մնում է մեղք:Լինի դա մեծ,թե փոքր:Երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI –ը կաթոլիկներին ուղղված ճառում ներողություն էր խնդրում ինկվիզիցիայի և մի շարք այլ սխալների համար,որ կատարվել էր նախկին Հռոմի Պապերի կողմից Կաթոլիկ եկեղեցու անունից դա չի նշանակում,որ կարելի է եզրակացություններով հանգել,որ այդ եկեղեցին աղանդ է,կամ Աստծո եկեղեցի չէ:Ոչ ուղղակի կարելի է հանգել,որ նախկին Հռոմի Պապերը սխալներ են արել Աստծո Սուրբ եկեղեցում:Եկեղեցին կրկին նշում եմ կճանաչվի որպես աղանդ միայն այն դեպքում,երբ ունենա հայեցակարգային,դոգմատիկական շեղումներ Աստվածաշնչից:Ինչ վերաբերում է Հայաստանի ավետարանական հավատքի " Կյանքի Խոսք" եկեղեցուն,չկա մեկը,որ այդ ճանապարհով կապացուցի,որ այն աղանդ է:Ահա վերջինիս սոցիալական հայեցակարգը ներկայացված է այստեղ:Կարդացեք և տեսեք կարող է մեկը դուրս գալ և փաստարկները ներկայացնել ոչ թէ այս կերպ,որ նրանք հիպնոզ են անում,բիզնես են անում,այս են անում,այն են անում,այլ ասի գիտեք Կյանքի Խոսքը դոգմատիկական Աստվածաշնչյան այս շեղումն ունի:
Տեր Աստված ես  շնորհակալ եմ Հայաստանի ավետարանական հավատքիԿյանքի Խոսքսուրբ եկեղեցու և Քո ընտրյալ հոգևոր հովիվ Վերապատվելի Արթուր Սիմոնյանի համար:
Թող Տերը օրհնի մեր երկիրը և թող,որ հայ ազգը վերջապես գիտակցի,որ հարկավոր է համաԽմբվել ոչ թե կրոնական համոզմունքները հիմք ընդունելով,այլ թող միավորվենք այն գաղափարի շուրջ,որ ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ…