суббота, 28 января 2012 г.

Կոչումնարան

Ո՞րն է կյանքիս իմաստը:Ինչո՞ւ եմ եկել աշխարհ:Ո՞րն է իմ առաքելությունն այս մեծ աշխարհում:
Գիտե՞ք.կարծում եմ տարօրինակ է,երբ մարդ երբեք ինքն իրեն այս և նմանատիպ շատ այլ հարցեր չի տալիս:Սակայն նմանատիպ հարցերը սիրում են,երբ իրենց պատասխանում ես,որքան հնարավոր է վաղ և որքան հնարավոր է կոնկրետ:
Սակայն բոլորովին էլ պատահական չէ այս հարցերի գոյությունը մեր կյանքերում:Պատահական չէ,որ ամեն մարդ «դատապարտված է» անցնելու ինքնահաստատման այս որոշիչ փուլով:Մեկ ուրիշ հարց է կանցնես այն,թե ոչ,բայց որ կանգնում ես այդ փուլի հարցաշեմին`ակնհայտ է:
Իրականում պատահական չէ,որ մեկը երգել է սիրում,մյուսը վիճել,մեկը սիրում է նկարել,մյուսը փիլիսոփայել,մեկը սիրում է սովորեցնել,իսկ մյուսը սովորել:Եվ այսպես անվերջ:Պատահական չէ այս ամենը:Վերջինս փաստում է մի հանգամանք,որ յուրաքանչյուրս կանչված ենք այս Երկրում,որևէ գործի,որևէ առաքելության համար:Պատահական չէ,որ նախագահն իրեն բավարարված և ինքնահաստատված է զգում,երբ ստանձնում է այդ պաշտոնը:Իսկ նրա մամլո խոսնակը նույն բավարարվածության և ինքնահաստատվածության զգացումն է ունենում,երբ ստանձնում է իր պաշտոնը`բոլորովին էլ կարիք չունենալով նախագահ դառնալու,այդ զգացումն ունենալու համար:
Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է այն,որ մեր ստեղծվելու առաջին իսկ վայրկյանից,մեզ հետ ստեղծվում է նաև մեր կոչումը:Որն հարկավոր է բացահայտել,ոչ թե հնարել և առավել ևս ստեղծել:Քանզի ինչո՞ւ փորձել ստեղծել այն ինչն արդեն ստեղծված է:Ինչո՞ւ հեծանիվ հորինել,երբ արդեն այն հորինվել է:
Հարկավոր է բացահայտել Արարչին,Ով ուշի ուշով հետևում և սպասում է այն օրվան,թե երբ ես Իրենից հարցնելու,թե որն է քո կոչումը:
Իրականում հարկավոր չէ Նրան փնտրել այստեղ:Ոչ էլ այստեղ կարող ես գտնել կոչումդ:Կա միայն մեկ կապի միջոց:Փակում ես աչքերդ և խնդրում ես Արարչից,Ով քեզ միշտ տեսնում է և միշտ լսում,որ հայտնի կոչումդ,որը  յուրացնելու միտումով ես ստեղծվել և ապրում հիմա:
Պատասխանը երբեք չի ուշանա:Սակայն վերջինս չես ստանա,ոչ փոստով,ոչ sms-ով,ոչ էլ գրավոր բացիկով:
Այլ,եթե օրինակ մի գործով ես զբաղված,կամ արդեն մի մասնագիտություն ունես,որը քո կոչումը չէ,ասենք օրինակ ճարտարապետ ես,բայց կոչված ես երգիչ-երգահան լինելու,մեկ էլ հանկարծ կսկսվեն ներսումդ երգեր հորինվել,կսկսես երգելը սիրել:Եվ այսպես կհասկանաս,թե ինչում ես կանչված,այսպես կստանաս Արարչին ուղղված հարցիդ պատասխանը:
Իհարկե վերոնշյալ օրինակս բավականին մասնավոր էր սակայն կարծում եմ կարողացա ասել այն ինչ ցանկանում էի:

Մի մոռացիր որ դու կանչված ես...Շտապիր ճանապարհներդ ուղղել դեպի կոչումդ...


Комментариев нет:

Отправить комментарий