вторник, 31 января 2012 г.

2012 - ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋ


Հետաքրքիր է շատերին մի հարց է տանջում,որ 2012 թվականին արդյոք լինելո՞ւ է աշխարհի վերջը,թե ոչ:Իրականում այո´ մի օր լինելու է աշխարհի այն վերջը,որը շատ-շատերին անհանգստացնում է:Սակայն համոզված եղեք,որ ներկայումս Երկրի վրա ապրող այս սերունդն ականատեսը չի լինի այդ երևույթի:Իհարկե ես,որպես քրիստոնեա և Աստվածաշնչի գրվածքները հեղինակություն ընդունող և դրանց հավատացող մարդ,դրանով չեմ փորձում ասել,թե երբ է լինելու աշխարհի վերջ,քանի որ խոսքն ասում է (Աստծո խոսքը`Աստվածաշունչը),որ ոչ ոք բացի Հայր Աստծուց չգիտի աշխարհի վերջի օրը:Սակայն Աստվածաշնչի հայտնության գգրքում գրված նշանները և մարգարեությունները կարդալով կարող եմ հաստատել,որ այն մեզնից բավականին հեռու է:Խոսքս վերջին օրերի մասին չէ,այլ աշխարհի վերջի:
Սակայն ինձ համար առավել կարևոր է մտածել այս աշխարհի մեկ այլ վերջի մասին,որն ուզենք,թե չուզենք,հավատանք,թե ոչ,միևնույն է սպառնում է յուրաքանչյուր մահկանացուի:Ամեն մեկիս կյանքում էլ գալու է այդ օրը,որը կլինի մեր անձնական «աշխարհի վերջը»:Եթե այսպես մոտենանք հարցին փաստորեն ստացվում է,որ բավականին էլ շատ «աշխարհի վերջեր» են լինելու 2012-ին:Չէի ցանկանա,խոսքս պեսիմիստորեն ընկալվեր,սակայն իրոք ոչ մեկս ապահովագրված չենք դրանից:Ոչ մեկս չգիտենք,թե երբ է այս աշխարհում մեր վերջին օրը:Հետաքրքիր է,որ մարդն իր բնույթով այնպիսին է,որ երբ մի բան է անում և գիտի,որ դա վերջին անգամ է անում,անում է այնպես,ինչպես երբեք չէր արել:Կամ երբ մարդ իմանա,որ այսօր իր վերջին օրն է,չի ապրի այնպես,ինչպես միշտ է ապրել:Ամեն հարցին չի մոտենա այնպես,ինչպես մինչև այդ է մոտեցել:Կփորձի ամեն ինչ անել  իր պատկերացրած իդեալականով:Եթե անգամ մինչ այդ ասած էլ լինի,որ այդպես ապրելն անհնար է,միևնույն է  այդ օրը նա ամեն ինչ կանի,որ այդպես ապրի:Փաստորեն ստացվում է այնպես,որ մենք ունենք պոտենցիալ իդեալական վարք ու ձևի,իդեալական գործելակերպի և իդեալական ապրելակերպի,սակայն չենք ապրում այդպես:Որովհետև մտածում ենք,որ դեռ կյանքն առջևում է,դեռ կհասցնենք այդպես ապրել:Ինչո՞ւ հիմա անտեղի նեղություն տանք մեր մարմնին,ինչու հիմահրաժարվենք այն հաճույքներից և ցանկություններից,որոնք այո´ լավ բան չեն,բայց դե հաճույք են պատճառում մեր մարմնին:Փաստորեն մեզ որոշ իմաստով կփրկի և կոգնի ձգտել իդեալական և ճիշտ ապրել այն,որ մտածենք,թե վերջին օրն ենք ապրում,կամ էլ վերջին տարին ենք ապրում:Այս դեպքում լավ է մատածենք,որ 2012-ը իրոք վերջին տարին է:Եվ հետո այդպես կմտածենք 2013-ի մասին:Եվ այդպես շարունակ:Գուցե ծիծաղելի է,սակայն լավ է այսպես ապրել,սակայն ճիշտ ապրել:
Եվ հիշեք,որ կյանքն իրոք շատ կարճ է:Չգիտես,թե երբ կլինի քո «աշխարհի վերջը»:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    ОтветитьУдалить