воскресенье, 8 января 2012 г.

Ո՞րն է քո դրդապատճառը


Շատերս մեր և Աստծո հարաբերությունները շատ հաճախ կառուցում ենք սխալ հիմքի վրա:Շատ հաճախ հնարավոր է այդպես սխալվել և նույնիսկ չնկատել:Չնկատել,որ դու հավատարիմ ես Աստծուն և փորձում ես ապրել սուրբ կյանքով ոչ թե այն պատճառով,որ սիրում ես Նրան,ոչ թե այն պատճառով,որ իրոք հասկանում ես քեզ համար խաչի վրա Հիսուսի թափած  արյան գինը,այլ այն պատճառով,որ չես ցանկանում անհաջողությունների հանդիպել,քանի որ դրանք շատ հաճախ կապում ես Աստծո հետ «վատ հարաբերություններ» ունենալու և մեղքի մեջ լինելու հետ:Կամ էլ,երբ Աստված որևէ մարգարեական խոսք է տալիս ձգտում ես սրբության,որ այն անպայման իրականանա կյանքումդ:Կամ էլ որևէ բան ես խնդրել Աստծուց և քեզ փորձում ես սուրբ պահել,որ Աստված պատասխանի աղոթքիդ:Իրականում այս բոլոր դեպքերն էլ վատ առիթներ չեն սրբության և Աստծո հետ «լավ հարաբերություններ» ունենալու համար,սակայն դրանք երբեք չպետք է լինեն առաջին տեղում,այլ վերջին:Քանի որ մեր Աստված սրտեր և մտքեր քննող Աստված է:Եվ Նա գիտի ամեն բան:
Եվ վերջապես հարկավոր չէ պահել սրբությունը և լինել Աստծուն հավատարիմ նրա համար,որ Նա ընտրի քեզ,որ լինես կանչված և ընտրված Նրա կողմից:Ո´չ սիրելիս:Եթե անգամ չգիտակցելով այդպես ես վարվում դա արդեն վատ է:Չէ որ,երբ Մովսեսը նախանձավոր էր իր ժողովրդի համար և արդար մարդ էր,այդ որակները չէր դրսևորում նրա համար,որ Աստված ընտրի իրեն Եգիպտոսից հրեա ժողովրդին հանելու գործում:Կամ Դավիթ Թագավորը մինչ թագավոր օծվելը Աստծուն ցույց չէր տալիս իր հավատարմությունը և Նրանով ներշնչված խիզախությունը,որ Աստված էլ տեսնելով նրան մտածեր,թե որքան հարմար կլինի նա թագավորական գահին:Եվ վերջապես Մարիամը չեր ապրում սուրբ և խոնար կյանքով նրա համար,որ Աստված տեսնի իրեն և ընտրի վերջինիս նրա համար,որ Հիսուս Քրիստոսը ծնվի նրա որովայնից:
Ո´չ:Նրանք բոլորն էլ այդ ամենը անում էին,որովհետև աստվածավախ էին և սիրում էին Աստծուն:
Այսօր եկ մեկ անգամ ևս վերլուծիր դրդապատճառներդ,թե ինչո՞ւ ես փորձում ապրել սուրբ կյանքով(եթե իհարկե փորձում ես)…

Комментариев нет:

Отправить комментарий