вторник, 10 января 2012 г.

Հասարակ հասարակություն


Մենք դատապարտված ենք վերապրելու մեզ շրջապատող հասարակության ինքնաբերաբար դրսևորվող վերաբերմունքից պատճառված վերքերի ցավը,քանի դեռ մեզ համար միևնույն չէ հասարակության վերաբերմունքը:Մի փոքր խճճված ու խորն էր վերը նշված միտքս,բայց կարևորն այն է,որ արտահայտեցի այն ինչ ցանկանում էի ասել:Իհարկե հարկավոր չէ դիմել ծայրահեղության և ապրել առանց ոչ մի բան հաշվի առնելու,սակայն պետք է ամեն ինչ պահել հավասարակշռության մեջ:
Ապրելուց կամա թե ակամա կանգնում ենք երկընտրանքի առաջ:Կամ մաս կկազմես ստանդարտ հասարակության և կազատվես վերջինիս հալածանքից`ստանդարտության պիտակն ընդունելով:Կամ էլ ստիպված ես առանձնանալ քեզ չհասկացող,քեզ չընդունող,հաճախ քեզ օրիգինալացնող,բայց միևնույն ժամանակ տարօրինակ համարող հասարակությունից:Վերջինս էլ օժտված է գցելու,մեռցնելու,վերացնելու կարողություններով:
 Հասարակության մտածելակերպը կոչված է հասարակացնելու ոչ հասարակը,կոչված է սահմանափակելու անսահմաննափակը:Հասարակությունն օժտված է տարանջատելու միասնականը:Երբ մի մարմին օժտված է միասնական լինելու որոշ կարևոր և ընդանրական գաղափարների շնորհիվ,այդ ժամանակ հասարակությունը կարող է առաջ բերել բազմաթիվ որակներ ու պատճառներ,որոնք կտարանջատեն այդ միասնական մարմինը:
Հասարակությունն իր կամքը կթելադրի մեզ այնքան ժամանակ քանի դեռ մենք իրեն դա թույլ ենք տալիս:Այն որպես այդպիսին գոյություն կունենա մեր իրականության մեջ այնքան ժամանակ,քանի դեռ մենք նրա մասնիկն ենք կազմում:
Եկեք դուրս գանք հասարակության հասարակ ու ստանդարտ նկարների շրջանակներից:Այլապես այն մեզ կուլ կտա:
Կամ էլ հետմահու կպարգևատրվենք:Ինչ խոսք.հուսադրող է…

Комментариев нет:

Отправить комментарий