вторник, 29 ноября 2011 г.

Հանցագործի փոխարեն սպանվել է մի անմեղ մարդ


Երկու զույգ եղբայրներ են լինում,իրար շատ նման:Մեկը բարի,հավատարիմ,սուրբ կյանքով ապրող մարդ,մյուսը գող,հանցագործ,խաբեբա:
Մի օր այս բարի եղբայրը տանը նստած է լինում,մյուս եղբայրը դուռը կոտրելով ներս է մտնում:Զենքը ձեռքին,արյունոտ վերնաշապիկով կանգնում է եղբոր դիմաց և ասում,որ մարդ է սպանել,իսկ ոստիկաններն ընկած են իր ետևից և ուրոր է կհասնեն տուն:
Եղբայրն ասում է հանցագործ եղբորը,որ հանի վերնաշապիկը:Ավազակ եղբայրը հանում է իր արյունոտ վերնաշապիկը և տալիս եղբորը:Վերջինս հագնում է այն,զենքը վերցնում եղբոր ձեռքից և այդ պահին ոստիկանները թակում են դուռը:Հանցագործ եղբորը թաքցնելուց հետո դուռը բացում է և հանձնվում ոստիկաններին եղբոր փոխարեն:Ոստիկաններն էլ անտեղյակ լինելով,որ  զույգ եղբայրն է տանում են բաժին.ապա դատարան:
Դատարանը վճռում է պատժել բերման ենթարկված այդ երիտասարդին մահապատժով:
Նրան գնդակահարում են:
Անմեղ եղբայրն արդեն չկա,իսկ հանցագործը կենդանի և ազատության մեջ:Սակայն վերջինիս խիղճը տանջում է հասկանալով,որ անմեղ եղբայրը սպանվել է իր փոխարեն:Գիտակցում է,որ մահացած եղբայրն ախր ընդհանրապես կապ չուներ սպանության,հանցագործության հետ:Նա անմեղ էր:
Խիղճն այնքան է տանջում,որ գնում է դատարան և դատավորին պատմում ողջ եղելությունը:Դատավորն էլ պատասխանում է ասելով,որ արդեն գնդակահարել են անմեղ եղբորը և ոչինչ հետ բերել չեն կարող:Եվ ասում է,որ սպանվածը մահից առաջ մի նամակ է թողել եղբորը:Հանցագործ եղբայրը վերցնում է նամակը և կարդում հետևյալը.

<<Գիտեմ,որ քեզ մեղավոր ես զգում:Գիտեմ,որ մտածում ես դու պետք է սպանվեիր իմ փոխարեն,որ ես անմեղ,սպանվել եմ քեզ համար:Սակայն ես չեմ փոշմանում,որ մահացել եմ քեզ համար,որովհետև դու հիմա կենդանի ես:Դու շարունակում ես ապրել իմ մահվան շնորհիվ,սակայն մի փոքրիկ խնդրանք ունեմ քեզ:Գնա տուն,բացիր պահարանը և այնտեղից վերցրու իմ նոր ճերմակ վերնաշապիկը:Հագիր այն և այդ պահից ապրիր այնպես ինչպես ես կապրեի:Ամեն քայլդ,ամեն արարքդ անելուց առաջ մտածիր,թէ ես կանեի այնպես ինչպես,որ դու ես պատրաստվում անել:Եվ արա այնպես ինչպես ես կանեի…>>

Սիրելիս մի գեղեցիկ օր էլ Հիսուս Քրիստոսն է քեզ համար մահացել,խաչվել,որ դու կյանք ունենաս:Եվ արժե ապրել այնպես ինչպես նա կապրեր:Արժե ամեն քայլն ու արարքը անելուց առաջ մտածել,թե արդյոք Նա կաներ այնպես ինչպես,որ դու ես պատրաստվում անել:Եվ արա այնպես ինչպես Նա կաներ…
Մտածիր այդ մասին…

Комментариев нет:

Отправить комментарий