вторник, 20 марта 2012 г.

Ազգս կուրանում է աչքիս առաջ:
Հայաստանը կարծես վերածվել է կրոնագիտաստանի:Ամեն երկրորդն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած մարդու աղանդավորի պիտակ տալ:Սակայն Հայաստանի 90 տոկոսը համոզված եմ կդժվարանա սահմանել աղանդ տերմինը:Իսկ մնացած 10 տոկոսը դրանք կրոնագետներն են և նրանքում աղանդավոր են անվանում:Ստացվում է ով գիտի թե ինչ է աղանդը աղանդավոր է,կամ էլ կրոնագետ:

Վերջին շրջանում հոգևորականներից փոխարեն լսենք Աստծո խոսքը եվ դեպի փրկություն տանող ճանապարհը,լսում ենք զգույշ եղեք աղանդներից,քայքայիչ աղանդներ և այսպես անվերջ:Ավետարանի փոխարեն կարծես աղանդարան ենք լսում ամենուր:Արդեն ինձ մոտ տպավորություն է,որ ավետարանում Մարկոս 16.15-ում ոչ թե գրված է գնացեք բոլոր աշխարհք,ավետարանը քարոզեցեք,այլ գրված է գնացեք բոլոր աշխարհք,ԱՂԱՆԴԱՐԱՆԸ քարոզեցեք:Տեր թող սա չլինի դատ,այլ թող լինի ողբ այն կուրության,որի ականատեսն եմ ես:



Ինչ է նշանակում,որ հայը,եթե Առաքելական եկեղեցու հետևորդ չէ հայ չէ,կամ ով է ասել,որ հայն անպայման պետք է Առաքելական լինի:Ես,որպես ՀՀ նվիրյալ զավակ շնորհակալ եմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց,որ դարեր շարունակ,երբ հայ ազգը ոչ անկախ ազգ է եղել և ի շնորիվ վերոնշյալիս մեր ազգը դարձել է միասնական,համախմբված:Սակայն այսօր մենք ապրում ենք անկախ Հայաստանում:Ժամանակն է,որ Առաքելական սուրբ եկեղեցին առաջնային համարի ոչ թե հայերին համախմբելու գործը,այլ հայ ազգին և մարդկությանը դեպի սրբությունը,դեպի փրկությունը և ամենակարևորը դեպի Աստված տանող ուղին առաջնորդելու գործը:Կրկնում եմ ոչ թե միայն հայերին ,այլ մարդկությանը:Ինչպես բոլոր Աստծո եկեղեցիների,այնպես էլ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կոչումը տարածվում է ոչ թե միայն հայերի,այլ ողջ մարդկության վրա:Աստված սիրելուց,ներելուց,օգնելուց մարդուն չի նայում տեսնի նա հայ է,հույն,թե վրացի:Աստված սիրում է բոլորին հավասար:
Հետաքրքիր է,որն է դրդապատճառը այն լրագրողի,որը հանդգնում է գրել մի եկեղեցու մասին սուտ և անհիմն հիմարություններ:Տեսնես մի օր կվերջանա այդ ստերի պահոցը,թե ոչ:Եթե այդքան մտահոգվում եք մարդկանց համար,մտածում եք,որ հանկարծ չշեղվեն Աստծո ճշմարիտ ուղղուց ինչու մի օր գոնե մեկ անգամ այդպես հրապարակավ չեք հորդորում մարդկանց սուրբ լինելու,աղոթք անելու,մեր Տեր Աստծո Հիսուս Քրիստոսի անունը փառավորելու համար:
Դելիտանտությունը,ապատեղեկատվությունը,ստախոս ու անամոթ հոդվածները եվ դրանց տակ բանից անտեղյակ մարդկանց թողած մեկնաբանություններն ինձ ափսոսանքի եվ մի տեսակ այնպիսի զգացողություն է առաջացնում,որ այդպիսի ընթերցողները կարծես ստացած ինֆորմացիան վերլուծելու կարողություն չունեն:Իրականում հնարավոր է այդ հոդվածների հեղինակներն էլ հենց այդպիսի ապատեղեկացվածներից են,որ ստացած ինֆորմացիան առանց վերլուծելու,առանց թաց ու չոր անելու տարածում են:
Կամ գրում են Կյանքի Խոսքն աղանդ է:Այս են անում,այն են անում:Մարդկանց հիպնոզի են ենթարկում:Միթե այդքան հեշտ է հազարավոր մարդկանց հիպնոզի ենթարկել:Կամ ել ասում են նվիրատվություն,տասանորդ են հավաքում:Նախ թե առաջինը և թե երկրորդը պարտադրական ՉԷ:Ընծան և տասանորդը կամայական է:Կուզես կընծայես չես ուզի չես ընծայի,կուզես կտաս տասանորդ,չես ուզի չես տա:Ես որպես Կյանքի Խոսք եկեղեցու անդամ հավաստիացնում եմ վերոնշյալի ճշմարտացի լինելը:Եվ ահա այս երկուսն էլ Աստծո կողմից հստակ սահմանվել են Աստվածաշնչում:Եթե կա մի Աստծո եկեղեցի,որտեղ չի պատմվում այսաստվածաշնչյան ճշմարտությունները,այդ եկեղեցին շեղվել է ճշմարիտ ուղղուց:
Եվ վերջապես ի սեր Աստծո խնդրում եմ ուշքի եկեք:Եկեղեցին որակում են աղանդ և ոչ աղանդ ըստ վերջինիս դոգմատիկական համոզմունքների:Եվ չեմ հիշում դեպք,որ մեկը դուրս գա և այդ կերպ ապացուցի,որ Կյանքի Խոսքն աղանդ է:Ինչպես Աստված մի գեղեցիկ օր սկսել է Ուղղափառ,Կաթոլիկ,Առաքելական և շատ ու շատ այլ եկեղեցիները,նույնպես մի գեղեցիկ օր սկսել է Կյանքի Խոսք եկեղեցին:
Եվ վերջապես բոլորն էլ մարդ են սկսած եկեղեցու սպասավորներից և այցելուներից,վերջացրած հոգևոր հայրերից և առաջնորդներից բոլորն էլ կարողեն սխալվել:Մենք տեսնում ենք մարդկանց մեղքերը,բայց նրանց ապաշխարելը չենք տեսնում:Մեղքը մնում է մեղք:Լինի դա մեծ,թե փոքր:Երբ Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI –ը կաթոլիկներին ուղղված ճառում ներողություն էր խնդրում ինկվիզիցիայի և մի շարք այլ սխալների համար,որ կատարվել էր նախկին Հռոմի Պապերի կողմից Կաթոլիկ եկեղեցու անունից,դա չի նշանակում,որ կարելի է եզրակացություններով հանգել,որ այդ եկեղեցին աղանդ է,կամ Աստծո եկեղեցի չէ:Ոչ ուղղակի կարելի է հանգել,որ նախկին Հռոմի Պապերը սխալներ են արել Աստծո Սուրբ եկեղեցում:Եկեղեցին կրկին նշում եմ կճանաչվի որպես աղանդ միայն այն դեպքում,երբ ունենա հայեցակարգային,դոգմատիկական շեղումներ Աստվածաշնչից:Ինչ վերաբերում է Հայաստանի ավետարանական հավատքի «Կյանքի Խոսք» եկեղեցուն,չկա մեկը,որ այդ ճանապարհով կապացուցի,որ այն աղանդ է:Ահա վերջինիս սոցիալական հայեցակարգըներկայացված է այստեղ:Կարդացեք և տեսեք կարող է մեկը դուրս գալ և փաստարկնեը ներկայացնել ոչ թէ այս կերպ,որ նրանք հիպնոզ են անում,բիզնես են անում,այս են անում,այն են անում,այլ ասի գիտեք Կյանքի Խոսքը դոգմատիկական Աստվածաշնչյան այս շեղումն ունի
Տեր Աստված ես  շնորհակալ եմ Հայաստանի ավետարանական հավատքի «Կյանքի Խոսք» սուրբ եկեղեցու և Քո ընտրյալ հոգևոր հովիվ Վերապատվելի Արթուր Սիմոնյանի համար:
Թող Տերը օրհնի մեր երկիրը և թող,որ հայ ազգը վերջապես գիտակցի,որ հարկավոր է համախմբվել ոչ թե կրոնական համոզմունքները հիմքընդունելով,այլ թող միավորվենք այն գաղափարի շուրջ,որ ՄԵՆՔ ՀԱՅԵՆՔ…